Հայերեն   English   Русский  

​Դատավոր Գրիգորյանից գործի նյութերը վերցվել են, երբ Ռ․Քոչարյանի փաստաբանները նրան են ներկայացրել գրավի միջնորդությունը քննելու համար նյութերը


  
դիտումներ: 94

Հայտնի է դարձել, որ հուլիսի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում առգրավվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ։

Խուզարկություն է իրականացվել նաև դատավորի օգնականի և գործավարի աշխատասենյակներում, առգրավվել նրանց համակարգիչները, ինչի արդյունքում կազմալուծվել է դատավորի գրասենյակի աշխատանքը։

Զուգադիպություն է թե ոչ, բայց դատավոր Գրիգորյանից նյութերը վերցրել են այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դատարանների նախագահներին ու ԲԴԽ-ին, իսկ հիմնականը` դատավոր Արմեն Դանիելյանին, գրություն են ուղարկել, նշելով, որ իրենց կողմից ներկայացված գրավի միջնորդությունը պետք է անհապաղ քննվի։ Ավելին, այդ գործընթացի համար անհրաժեշտ նյութերը փաստաբաններն արդեն իսկ տրամադրել են դատավոր Դավիթ Գրիգորյանի կազմին։

Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեռևս հունիսի 27-ին, սակայն մինչ օրս այն քննության չի առնվել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: