Հայերեն   English   Русский  

Նոր մանրամասներ Մոսկվա-Երևան չվերթի օդանավի միջադեպից


  
դիտումներ: 62

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ «Շերեմետեւո» օդանավակայանում «Մոսկվա-Երեւան» չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպից հետո օդանավից տարհանված ուղևորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում։

«Քաղաքացիները (ծնված՝ 1965թ․-ին եւ 1974թ․-ին) գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ։

Նշենք, որ չվերթի ուղեւորների մեծ մասը մեկ այլ օդանավով մեկնել է Երևան։ 19 ուղևոր հրաժարվել է թռիչքից»,-ասել են դեսպանատնից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի օդանավն այս գիշեր ընդհատել է թռիչքը օդաչուների խցիկում ծխի մասին ազդանշանն աշխատելու պատճառով, սրահում օտար հոտ է տարածվել: ԱԻՆ-ի փոխանցմամբ, ազդանշանը աշխատել է, երբ օդանավն արդեն եղել է թռիչքուղու վրա: Արդյունքում օդանավը դադարեցրել է թռիչքը, իսկ ուղևորներին սկսել են տարհանել փչվող սանդուղքի միջոցով: Ճշտված տվյալներով, տուժել է 8 մարդ, երկուսին տեղափոխել են հիվանդանոց:

Ընդհանուր առմամբ օդանավում եղել է 187 մարդ: Երևան թռիչքի համար պահեստային օդանավ է նախապատրաստվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: