Հայերեն   English   Русский  

Ողբերգական դեպք Երևանում. տղամարդը մոր աչքի առաջ նետվել է շենքից ու մահացել


  
դիտումներ: 68

Երեկ երեկոյան սարսափելի դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ մի քաղաքացի ահազանգել է շտապօգնություն և խնդրել, որ Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղում գտնվող 14-րդ շենք խումբ գնա։ Շենքի հարկերից մեկից մի երիտասարդ նետվել էր բակ։ Ժամանած բժիշկներն արձանագրել են, որ երիտասարդը մահացել է ու տեղեկությունը փոխանցել ոստիկանության տարածքային բաժին։

Պարզվել է, որ ինքասպան է եղել նույն շենքի 37-ամյա մի բնակիչ, որն ապրում էր մոր հետ։ Տղամարդը հենց ծնողի ներկայությամբ էլ ցած է նետվել շենքից։ Նրանք ապրում են 6-րդ հարկում։

Իրավապահները պարզում են, թե որն է եղել այդ ծայրահեղ քայլի դրդապատճառը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: