Հայերեն   English   Русский  

ԲԴԽ-ն նոր նախագահ ունի


  
դիտումներ: 86

Քիչ առաջ դռնփակ նիստում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրվեց Ռուբեն Վարդազարյանը:

ԲԴԽ դռնփակ նիստը մեկնարկել էր Նաշխուն Տավարացյանի՝ որպես ԲԴԽ անդամ լիազորությունների դադարեցման պահանջով դռնբաց նիստից հետո:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին դատավորների ընդհանուր ժողովում 11 թեկնածուներից ԲԴԽ դատավորի պաշտոնում ընտրվել էր հենց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, մյուս ընտրված դատավորը առաջին ատյանի դատավոր Մեսրոպ Մակյանն էր:

ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական էր տվել սույն թվականի մայիսի 24-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: