Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցելու է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովին


  
դիտումներ: 285

Վաղը՝ հուլիսի 20-ին, Գյումրիում տեղի է ունենալու է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովը: Ֆորումին ընդառաջ՝ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում քաղաքում:

Հուլիսի 19-ից ժամը 23։30-ից մինչև համաժողովի օրը՝ հուլիսի 20-ը ժամը 18։00-ն ավտոմեքենաների համար փակ կլինեն Գայի փողոցն ու Ջիվանու հրապարակը, որոնք հարում են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնին, որտեղ տեղի են ունենալու միջոցառումները:

Համաժողովը մեկնարկելու է ցուցահանդեսով, որտեղ Շիրակի մարզի ավելի քան 50 կազմակերպություններ և անհատներ կներկայացնեն իրենց արտադրանքն ու ծառայությունները: Ելույթով հանդես կգա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համաժողովի պաշտոնական մասին կհաջորդի շուրջ 50 ներդրումային ծրագրերի ներկայացումը:

Ելնելով Շիրակի մարզի առանձնահատկություններից՝ համաժողովի անցկացման համար որպես ոլորտային ուղղություններ սահմանվել են՝ ՏՏ արդյունաբերությունը, տուրիզմն ու գյուղատնտեսությունը: Համաժողովը հնարավորություն կընձեռի ներկայացնել Շիրակի մարզի տնտեսական ներուժը, զարգացման հեռանկարները և հստակ ոլորտային ներդրումային նախագծերը՝ համախմբելով տեղի և արտասահմանցի գործարարներին ու ներդրողներին: Հատկապես գերակշիռ կլինեն Ռուսաստանից ժամանած հայ գործարարները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: