Հայերեն   English   Русский  

Մոսկվայի օդանավակայաններում 30 թռիչք է հետաձգվել և չեղարկվել


  
դիտումներ: 189

Մոսկվայի օդանավակայանում 30 չվերթ է չեղյալ հայտարարվել և հետաձգվել: Այդ մասին վկայում են «Яндекс Расписание» ծառայության տվյալները: Գրում է Gazeta.ru-ն:

06.42-ի տվյալներով՝ Վնուկովո օդանավակայանում 9 չվերթ է հետաձգվել, մեկը՝ չեղյալ հայտարարվել: Դոմոդեդովո օդանավակայանում հինգ թռիչք է հետաձգվել, 11-ը՝ չեղարկվել:

Բացի այդ Շերեմետևո օդանավակայանում չորս չվերթ է հետաձգվել:

Ժուկովսկու օդանավակայանի ժամանակացույցի փոփոխության մասին տեղեկատվությունը բացակայում է:

Չվերթների հետագձգումների և չեղարկումների պատճառները ներկայումս անհայտ են:

Ավելի վաղ օդերևութաբանները հայտնել էին, թե երբ Մոսկվայում անձրևները կդադարեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: