Հայերեն   English   Русский  

Իրանի զավթած լցանավը կորցրել է կապն աշխարհի հետ


  
դիտումներ: 120

Բրիտանական Stena Impero լցանավի հետ, որն իրանական կողմը զավթել էր Հորմուզի նեղուցում, չի հաջողվում կապ հաստատել:

Այդ մասին հայտնում է TASS լրատվական գործակալությունը՝ հղում անելով նավը կառավարող Northern Marine Management ընկերության տարածած հաղորդագրությանը: Գրում է Gazeta.ru-ն:

Նրանց տվյալներով՝ անձնակազմի անդամները դադարել են արձագանքել հաղորդակցության ազդանշաններին: Ընկերությունում կարծում են, որ լցանավի անձնակազմը կորցրել է նավի վերահսկումը:

Northern Marine Management ընկերությունում կարծում են նաև, որ Stena Impero լցանավը որևէ կանոն կամ
միջազգային չափանիշ չի խախտել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիան զավթած լցանավի պատճառով սպառնացել է Իրանին:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Իրանը Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավ էր զավթել: Դրա պատճառ իբրև այն հանգմանքն էր դարձել, որ այն միջազգային նորմեր էր խախտել: Լցանավում երեք ռուս, ինչպես նաև Լատվիայից, Ֆիլիպիններից և Հնդկաստանից 20 մարդ է գտնվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: