Հայերեն   English   Русский  

​Եղանակը Հայաստանում


  
դիտումներ: 181

«Հիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 3-4 աստիճանով և Արարատում ու Վայոց ձորում կհասնի 41 աստիճանի։

Երևան քաղաքում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 38 աստիճանի, գիշերը կնվազի մինչև 24 աստիճան։ Վաղը և մյուս օրը ջերմաստիճանը կհասնի 41-42 աստիճանի, այնուհետև կնվազի և հուլիսի 24-ին դարձյալ կգրանցվի մինչև 38 աստիճան:

ԱԻՆ–ը զգուշացնում է, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: