Հայերեն   English   Русский  

Բոլթոնը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 80

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը Վենեսուելայի վրա ճնշման դադարեցման համար պայման է առաջադրել: Այդ մասին գրառում նա կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գրում է Russian.rt.com-ը:

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն մտադիր է շարունակել ճնշում գործադրել Վենեսուելայի վրա:

Ընդ որում՝ նա ընդգծել է, որ Վենեսուելայի նկատմամբ սահմանափակող քաղաքականությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրաժարական չի տվել:

«ԱՄՆ-ն չի հանգստանա, մինչև բռնապետ Մադուրոն չհեռանա, իսկ կոռումպացվածները չդադարեն վենեսուելացիների նկատմամբ չարաշահումները», - ասել է Բոլթոնը:

Բոլթոնը հանդես է եկել հայտարարությամբ այն բանից հետո, երբ ԱՄՆ իշխանությունները Վենեսուելայի նկատմամբ նոր նպատժամիջոցներ են կիրառել: Այս անգամ պատժամիջոցներ կիրառվել են չորս վենեսուելացիների նկատմամբ:

Ավելի վաղ Մադուրոն ընդդիմության մասին անսպասելի հայտարարությամբ էր հանդես եկել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: