Հայերեն   English   Русский  

Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան


Արայիկ Հարությունյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 384

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով կուսակցության կողմից կազմակերպված երիտասարդական ճամբարի մասնակիցների հետ իր հանդիպմանը նշել է,

որ իրավունք չունենք թուլացնելու սահմանը պահող զինվորի թիկունքը և քաղաքական ամբիցիաների պատճառով երկրում ցնցումներ հրահրել:

«Մեր առաջնահերթ անելիքը ներքին կայունության ապահովումն է: Եթե ընտրել ենք իրավական և ժողովրդավարական երկիր կառուցելու ճանապարհը, մեր բոլոր գործողությունները պետք է բխեն այդ սկզբունքներից: Միայն այդ պարագայում կարելի է ապահովել ազատ, արդար ընտրություններ՝ ձևավորելով լեգիտիմ իշխանություն, և «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու իր գործողություններում»,- ընդգծել է Արցախի առաջատար քաղաքական ուժի ղեկավարը:

Գրառումն ամբողջությամբ ստորև.





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: