Հայերեն   English   Русский  

Կիպրոսն ամբողջությամբ ավարտեց ՀՀ–ԵՄ համաձայնագրի վավերացման ընթացակարգերը. ԱԳՆ


Աննա Նաղդալյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 245

Կիպրոսը դարձավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացրած 15-րդ երկիրը։

Կիպրոսն ամբողջությամբ ավարտել է ‬ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

«Կիպրոսի Հանրապետությունն այդ մասին հուլիսի 18-ին տեղեկացրել է Եվրոպական միության խորհրդին»,– նշել է Նաղդալյանը:

Կիպրոսը 15–րդ երկիրն է, որը վավերացրել է ՀՀ–ԵՄ համաձայնագիրը։

Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվեց 2017թ.-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում։ Համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի ԵՄ բոլոր 28 երկրների վավերացումից հետո։ Միևնույն ժամանակ, կողմերի համաձայնությամբ, 2018 թվականի հունիսի 1-ից դրույթների 80%–ն ուժի մեջ է մտել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: