Հայերեն   English   Русский  

Պուտինն իրեն լավատես է անվանել


  
դիտումներ: 269

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ հարցազրույց է տվել ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին: Այդ մասին հայտնում է Կրեմլի կայքը: Գրում է Russian.rt.com-ը:

Սթոունը նշել է, որ Ռուսաստանի նախագահն այս անգամ իրենց նախորդ հանդիպման համեմատ ավելի ցածր տրամադրություն է ունեցել:

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ վատ տրամադրության պատճառը Իրանի շուրջ ստեղծված ողբերգական իրավիճակն է, ինչպես նաև զարգացող առևտրային պատերազմները:

Նա նաև նշել է, որ Վենեսուելայում և Հյուսիսային Կորեայում տեղի ունեցող ոչ բարենպաստ քաղաքական իրադարձությունները, որոնք նրա կարծիքով՝ մի փոքր հետընթաց են ապրել:

Բացի այդ, Պուտինը նշել է, որ Ռուսաստանը հանգիստ է զգում, քանի որ խնդիրներ չունի: Այնուհետև պետության ղեկավարն իրեն լավատես է անվանել:

Սթոունը նաև հստակեցրել է, որ Պուտինը խաղաղասեր է, որի հետ ՌԴ նախագահը համաձայնվել է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օլիվեր Սթոունը խնդրել է Պուտինին իր դստեր կնքահայրը դառնալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: