Հայերեն   English   Русский  

​Էտնա հրաբուխը նորից ժայթքում է


  
դիտումներ: 302

Իտալիայի Սիցիլիա կղզում գտնվող Էտնա հրաբխի ակտիվության ուժեղացման պատճառով լուրջ խոչընդոտներ են առաջացել Կատանիա քաղաքի միջազգային օդանավակայանի աշխատանքներում: Այս մասին հաղորդում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հրաբխից հուլիսի 19-ի գիշերը մոխրի նոր ժայթքման պատճառով փակվել է Կատանիայի, ինչպես նաև Ռագուզա քաղաքի օդային տարածքը: Միառժամանակ դադարել է նաև Ռագուզա քաղաքին մոտ գտնվող Կոմիզո օդանավակայանի աշխատանքը: Միայն հուլիսի 20-ի վաղ առավոտյան օդանավակայաններում թույլատրվել են թռիչքները:

Էտնան համարվում է Եվրոպայում ամենաբարձր գործող հրաբուխը: 2013 թվականի հունիսին այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: 2017 թվականի մարտին հրաբխի հերթական ժայթքման պատճառով վիրավորվել էր 10 մարդ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: