Հայերեն   English   Русский  

​Արդարադատության նախարարությունն ու «Սորոսի» գրասենյակը միասին քննարկում են անցկացնելու


  
դիտումներ: 269

Գորիս քաղաքի«Միրհավ» հյուրանոցում hուլիսի 23-ին «Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագիրը» խորագրով հանրային քննարկում է տեղի ունենալու: Այս մասին տեղեկացնում է analitik.am-ը՝ հղում անելով «Սորոսի» հիմնադրամի կայքին:

Քննարկմանը մասնակցելու են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյան:

Սրբուհի Գալյանն այս պաշտոնին նշանակվեց օրեր առաջ՝ փոխարինելով վերջին շրջանի ամենաակտիվ գործիչներից մեկին՝ Տիգրան Խաչիկյանին:

Ի դեպ, անցած շաբաթ էլ արդարադատության նախարարն ընդունել էր «Սորոսի» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանին:






Մեկնաբանություններ - 1

agob.k     21.07.2019 ays inj yrqir u ichanutyun a vor hrahankner sorosen a stanum ? TUK SKAJUM JUNEK MEHK VOR HAY YK
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: