Հայերեն   English   Русский  

Պոմպեոն և Չավուշօղլուն քննարկել են С-400-ի շուրջ ստեղծված իրավիճակը


  
դիտումներ: 218

Թուրքիայի և Միացյալ Նահանգների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներ Մևլութ Չավուշօլուն և Մայք Պոմպեոն հեռախոսազրույցներ են ունեցել: Այդ մասին հայտնում է TASS լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին: Գրում է Gazeta.ru-ն:

Աղբյուրի համաձայն² կողմերը քննարկել են ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի, ինչպես նաև ամերիկյան F-35 կործանիչների շուրջ ստեղծված իրավիճակը:

Բացի այդ, աղբյուրը հավելել է, որ ԱՄՆ և Թուրքիայի արտգործնախարարները անդրադարձել են Սիրիայում պատերազմի և տարածաշրջանում անվտանգության գոտի ստեղծելու հնարավորության թեմաներին:

Ինչպես նշվել է, Անկարա C-400 համակարգերի մատակարարման մեկնարկից հետո սա երկու երկրների միջև առաջին շփումն է:

Ավելի վաղ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը C-400 համկարգերի պատճառով չէր բացառել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: