Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանին երևի ապատեղեկացրել են


Ոսկան Սարգսյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 238

Իջևանում այսօր Վարդավառ են տոնում, բոլորին՝ բարի վայելում։

Իջեւանից ահազանգում են, որ իրավապահները փայտի ապօրինի բիզնեսով զբաղվողներին ջոկջոկում են, ովքեր իրենց տանիքի տակ են, նրանց սպիտակ են հանում, մյուսներին՝ սեւ; Իրավապահ 5 կառույցների ղեկավար աշխատողներ տարիներ շարունակ «կրիշա» են փայտի անօրինական բիզնեսով զբաղվողների համար, եւ նրանց պահում-փայփայում են։

Օրերս իրավապահ 2 կառույցների ներկայացուցիչներ այցելել են Հաղարծին գյուղի բնակչի տուն, որի բակում ապօրինի մեծ քանակի փայտ է թափված։ Տան տերն իրավապահներին ասել է՝ ախր ես ձեր ղեկավարին բնամթերքով մշտապես մուծվում եմ, ինչո՞ւ եք եկել;

Նիկոլ Փաշինյանին պատկանող թերթը գրել է, որ Իջեւանում փայտի ապօրինի բիզնես անողների անկարգությունների կազմակերպիչը ՀՀԿ նախկին պատգամավոր է։ Իրականում նման բան չկա, Նիկոլ Փաշինյանին երեւի ապատեղեկացրել են։Այդ խնդիրը նոր չի ծագել, շուրջ 30 տարի առկա է, դրա լուծումը շատ դժվար է լինելու, որովհետեւ այդ ոլորտում անօրինական մեծ փողեր են պտտվում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: