Հայերեն   English   Русский  

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 14.16 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները (խմբագրված)


  
դիտումներ: 240

Հուլիսի 21-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևան քաղաքում՝ մոտ 200 քմ, 200 քմ, 600 քմ, 5000 քմ, 500 քմ խոտածածկ տարածք,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 5000 քմ բուսածածկույթ, Եղվարդ քաղաքում՝ 1.5 հա, Եղվարդ-Արզնի ավտոճանապարhին՝ 3 հա, Նոր Գեղի գյուղում՝ 3000 քմ բուսածածկույթ, Քանաքեռավան գյուղում՝ 8000 քմ,

Արմավիրի մարզի Պտղունք գյուղում՝ մոտ 600 քմ,

Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում՝ 5000 քմ և 100 խաղողի վազ, Օթևան գյուղում՝ 6 հա,

Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում՝ մոտ 2500 քմ, Մասիս քաղաքում՝ 3000 քմ,

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 1000 քմ,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 1000 քմ բուսածածկույթ, Գորիս քաղաքում՝ 1000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: