Հայերեն   English   Русский  

Եվրո-2019. Հայտնի են կիսաեզրափակչի մասնակիցները


  
դիտումներ: 77

Երևանում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարում ավարտվեց խմբային փուլը և հայտնի դարձան կիսաեզրափակիչի զույգերը։


B խմբի երրորդ տուրում Ֆրանսիայի հավաքականը նվազագույն հաշվով առավելության հասավ նորվեգացիների նկատմամբ։ Իռլանդիայի թիմը 2։1 հաշվով ուժեղ էր չեխերից։
Ֆրանսիայի հավաքականը 9 միավորով խմբում գրավեց առաջին տեղը, երկրորդը Իռլանդիան է՝ 4 միավոր։
Հունիսի 24-ին կայանալիք կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականի կմրցի Իսպանիայի, Իռլանդիան՝ Պորտուգալիայի հավաքականի հետ, որը A խմբում գրավել է առաջին տեղը։






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: