Հայերեն   English   Русский  

​Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ հայտնաբերվել են ափիոն և մեթամֆետամին


ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է թմրամիջոցների անօրինական տեղափոխման դեմ պայքարը


  
դիտումներ: 40

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունըշարունակում էՀայաստանի Հանրապետության սահմանով թմրամիջոցների

և հոգեմետ նյութերի անօրինական տեղափոխման դեմ պայքարը: Վարչության աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Հայաստան ժամանած ՀՀքաղաքացի Ս.Պ.-ի նկատմամբ իրականացված հսկողության արդյունքումհայտնաբերել են 338 գրամ«ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող սև գույնի զանգված:Զանգվածի պարունակությամբ պոլիէթիլենային փաթեթն ինքնակպչուն ժապավենով ամրացված է եղել Ս.Պ.-ի ոտքերին:

Մեկ այլ դեպքով իրականացվածհսկողության արդյունքումԻրանից ժամանած ԻԻՀ քաղաքացի Ա.Ա.-ի կողմից շահագործվող բեռնատարի սրահից` ուղևորի նստատեղիգորգի տակից, հայտնաբերվել է 1.68 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող սպիտակ գույնի, բյուրեղանման զանգված:

Նշված դեպքերով ՊԵԿմաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են քննչական վարչությանը:Հարուցվել են քրեական գործերՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:ՀՀ քաղաքացի Ս.Պ.-ն ևԻԻՀքաղաքացի Ա.Ա.-նկալանավորվել են:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: