Հայերեն   English   Русский  

Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 1506

Հուլիսի 22-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլի մենահամերգը:

Հուլիսի 24-ին՝ ժամը 19:30-ին, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա Ես այստեղ եմ ներկայացումը:

Հուլիսի 25-ին՝ ժամը 19:30-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Բումերանգ կատակերգությունը՝ մեկ գործողությամբ:

Հուլիսի 26-ին՝ ժամը 19:00-ին, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում
տեղի կունենա Հայոց Ցեղասպանության 100- րդ տարելիցին նվիրված Փարիզյան դատավճիռ ներկայացումը:

Հուլիսի 27-ին՝ ժամը 19:00-ին, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա Զավեշտալի կատակերգություն հյուրանոցում կատակերգությունը՝ 2 գործողությամբ:

Հուլիսի 28-ին՝ ժամը 19:00-ին, Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում տեղի կունենա Ամեն գող գող չէ ներկայացումը:

Հուլիսի 29-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Վերդի՝ «Օթելլո» օպերան՝ 4 գործողությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: