Հայերեն   English   Русский  

Խամես Ռոդրիգեսը կտեղափոխվի «Աթլետիկո»


  
դիտումներ: 79

Մադրիդի «Աթլետիկոն» համաձայնության է հասել «Ռեալի» հետ կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերի հարցում, հաղորդում է CalcioNapoli24-ը, գորւմ է News.am-ը:


«Աթլետիկոն» կվճարի 40 միլիոն եվրո։ 28-ամյա ֆուտբոլիստը կկնքի հինգ տարվա պայմանագիր։
Նախորդ երկու մրցաշրջանը Խամես Ռոդրիգեսը վարձակալությամբ անցկացրեց Մյունխենի «Բավարիայում»։ Նրան ձեռք բերելու ցանկություն ունի նաև իտալական «Նապոլին»։
«Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Ռոդրիգեսի հետ աշխատելու ցանկություն չունի։
Անցած մրցաշրջանում կոլումբացի ֆուտբոլիստը «Բավարիայի» հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: