Հայերեն   English   Русский  

Սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանական նվազում


  
դիտումներ: 114

«Հայպետհիդրոմետից» տեղեկանում ենք, որ հուլիսի 23-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավային, վայրկյանում 3-8 մետր արագությամբ։ Կսկսվի օդի ջերմաստիճանի աստիճանական նվազում։ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին օդի ջերմաստիճանի անկման պատճառով օդերեւութաբանները կանխատեսում են քամու արագացում մինչեւ վայրկյանը 18-20 մետր։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +25+27, վաղը ցերեկը՝ +38+40։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +28+33,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +28+33,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +36+38,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +28+33,

Լոռիում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +20+25,

Տավուշում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +28+32,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +28+33,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +23+25, ցերեկը՝ +37+39,

Արարատում գիշերը՝ +23+27, ցերեկը՝ +38+40,

Արմավիրում գիշերը՝ +23+27, ցերեկը՝ +38+40,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +28+33,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +23+27, ցերեկը՝ +38+40,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +34+37,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +27+31,

Արցախում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +34+37։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: