Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում կայծակի հարվածից 8 մարդ է տուժել


  
դիտումներ: 105

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի լողափերից մեկում կայծակի հարվածի հետևանքով ութ մարդ է տուժել: Այդ մասին հայտնում է WFLA հեռուստաալիքը` հղում անելով հրշեջ-փրկարարներին: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է, միջադեպի արդյունքում մեկ տղամարդու սիրտ ժամանակավոր կանգ է առել: Այժմ նա կրիտիկական ծանր վիճակում է գտնվում:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ հիվանդանոց հինգ հոգի է տեղափոխվել, որոնցից երեքը բուժզննման ենթարկվելու ցանկություն չեն հայտնել:

Բացի այդ, ինչպես նշվել է, տուժածների թվում երկու օտարերկրացիներ կան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆլորիդայի օդանավակայանում կայծակի հարվածի պատճառով բոլոր չվերթները չեղարկվել են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: