Հայերեն   English   Русский  

Բոլթոնը մեղադրանքներ է հնչեցրել Իրանի հասցեին


  
դիտումներ: 131

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը Իրանին Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին աջակցելու մեջ է մեղադրել, ինչը նրա խոսքերով՝ սպառնում է Արևմտյան կիսագնդին: Գրում է Gazeta.ru-ն:

«Իրանը և Հիզբոլլահն աջակցում են Մադուրոյի անօրինական ռեժիմի ռեպրեսիաների գործիքներին, որոնք խոշտանգում և սպանում են անմեղ վենեսուելացիներին: Նրանք ուղղակիորեն սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը: Մենք կշարունակենք բացահայտել Մադուրոյի օգնականներին և Արևմտյան կիսագնդում գործելու Իրանի փորձերը», - գրել է Բոլթոնը թվիթերյան իր միկրոբլոգում:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ Ջոն Բոլթոնը հույս ունի Լոնդոնին Թեհրանի հետ առճակատման մեջ ներքաշել:

Մինչ այդ, Իրանի ԱԳՆ ղեկավարը կարծիք էր հայտնել, որ ամերիկացի նախագահի շրջապատի մարդիկ Իրանի հետ պատերազմի են ձգտում:

Իր հերթին Բոլթոնը նշել է, որ ամերիկյան կողմը Իրանի հետ զինված հակամարտության չի ջգտում:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: