Հայերեն   English   Русский  

Զարիֆն ԱՄՆ-ի պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» է անվանել


  
դիտումներ: 228

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանի դեմ Միացյալ Նահանգների պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» են: Գրում է Gazeta.ru-ն:

«Ահաբեկչությունը՝ բռնության կիրառումը և քաղաքական նպատակներին հասնելու համար քաղաքացիական անձանց ահաբեկումն է: Միացյալ Նահանգները ներգրավված է տնտեսական ահաբեկչության մեջ, դրանք չի կարելի պատժամիջոցներ անվանել», - գրել է դիվանագետը թվիթերյան իր էջում:

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները ուղղված չեն օրենսդրության պահպանմանը, այլ հակառակը, «խախտում են օրենքը»:

Ավելի վաղ Զարիֆը ԱՄՆ-ին միջուկային գործարքի ոչնչացման մեջ էր մեղադրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: