Հայերեն   English   Русский  

Գիտնականները հանգիստ քնելու համար տարբերակ են առաջարկել


  
դիտումներ: 2955

Ամերիկացի գիտնականները հանգիստ քնելու համար պարզ տարբերակ են առաջարկել: Այդ մասին հայտնում է MedicalXpress պարբերականը: Գրում է Gazeta.ru-ն:

Մասնագետների կարծիքով՝ հանգիստ քուն մտնելու և քնի որակի բարելավման համար անհրաժեշտ է նախօրոք տաք լոգանք ընդունել:

Հետազոտողները նշել են, որ իրենց եզրակացություններն արել են քնի թեմայով ավելի քան հինգ հազար ուսումնասիրությունների հիման վրա:

Նրանք հստակեցրել են, որ տաք լոգանքը օգնում է միջին հաշվով 10 րոպե ավելի շուտ քուն մտնել:

Գիտնականները խորհուրդ են տվել նաև քնելուց կես ժամ առաջ լոգանք ընդունել:

Ավելի վաղ բժիշկները խորհուրդ էին տվել, թե ինչպես կարելի է շուտ քնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: