Հայերեն   English   Русский  

Գյումրիում 44-ամյա տղամարդ է վիրավորվել նռնակի պայթյունից


  
դիտումներ: 242

Գյումրի քաղաքում հուլիսի 21-ին աղբ հավաքող տղամարդը նռնակի պայթյունից տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանությունից:

«Գյումրի» բժշկական կենտրոնից ժամը 23:30-ին հաղորդում է ստացվել, որ աջ դաստակի պայթյունային վնասվածք, բազմաթիվ վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1975 թվականին ծնված մի տղամարդ: Քննիչի գլխավորությամբ մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը 23:00-ի սահմաններում նշված անձը իր կողմից վարած մեքենայով Կոշտոյան փողոցի աղբամանների աղբը հավաքելու ժամանակ գտել է նռնակի պայթուցիչ, պայթուցիչի օղակը բացվելու հետեւանքով ստացել է վնասվածքներ:

Նշանակված է փորձաքննություններ, նյութեր են նախապատրաստվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: