Հայերեն   English   Русский  

Տավուշի մարզը նոր ոստիկանապետ ունի


  
դիտումներ: 250

Տավուշի մարզի ոստիկանապետ է նշանակվել Արմեն Գասպարյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

«ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով Տավուշի մարզային վարչության պետ է նշանակվել Արմեն Գասպարյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը: Արարատում ոստիկանության մարզային պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Զաքարյանը, ով նախկինում օպերատիվ գծով տեղակալ էր»,-հայտնեցին ոստիկանությունից:

Նշենք, որ Տավուշի մարզի նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշանակվել է ոստիկանության զորքերի հրամանատար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: