Հայերեն   English   Русский  

​Չնայած շինարարական աշխատանքերին, Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական թատրոնը շարունակում է ծավալել իր թատերական գործունեությունը


  
դիտումներ: 1001

Թբիլիսիում գործող հայկական թատրոնը ավելի քան 160 տարվա պատմություն ունի:

Թատրոնի ներկայիս շենքը, որը գտնվում է Քեթևան Ծամեբուլի 8 հասցեում, կառուցվել է 1936 թվականներին, հիմնանորոգվել՝ 1972 թվականին:

Արդեն 7 տարի է շենքը գտնվում է վթարային վիճակում և թատերախումբը գործում է Վրաստանի մայրաքաղաքի այլ թատրոններում՝ հյուրախաղերով հաճախ հանդես գալով նաև Հայաստանում:

Թբիլիսիում գտնվող և գործող Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը միակ հայկական թատրոնն է,որ գտնվում է ՀՀ սահմաներից դուրս։

83 տարվա պատմություն ունեցող թատրոնի ներկայիս շենքը, որը տարիներ շարունակ իր գործունեությամբ հիացրել է ինչպես հայ հանդիսատեսին, այնպես էլ վրաց ազգին, գտնվում է Թբիլիսիի ամենահին թաղամասերից մեկում՝ Հավլաբարում:

Նախկինում այն անվանվել է Ստեփան Շահումյանի անունով,սակայն 1991 թվականին շենքը վերանվանվել է Թբիլիսի «Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոն»։

Այս տարիների ընթացքում թատրոնը հանդիսատեսի դատին է ներկայացրել տասնյակ հազար բեմադրություններ, որոնք միշտ արժանացել են բարձր գնահատականի։

Թատրոնը, որն ունի վեց տարվա պատմություն,սակայն լինելով վթարային վիճակում, մոտ 9 տարի չի գործել սեփական շենքում։

Ի ուրախություն մեզ, այսօր այն կրկին հիմնանորոգվում է:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, երկար տարիներ է ղեկավարում է թատրոնը:

Թատրոնի շենքի վերանորոգման աշխատանքների համար հարկավոր էր բավականին շատ գումար, որպեսզի շենքը կրկին ծառայեր իր նպատակին։

Երկար տարիների սպասումից հետո՝ 2017 թվականին, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հովանավորությամբ, որոշվեց այն հիմնովին կառուցել և աշխատանքներն ավարտին հասցնել 2020 թվականի դեկտեմբերին։

Այսօր արդեն կառուցվող թատրոնի շենքի նկուղային հարկն արդեն պատրաստ է։

Իվանիշվիլու այս քայլը,վիրահայերն անչափ բարձր են գնահատում, քանի որ այն միակ թատերական շենքն է, որը կառուցվում է Վրաստանի անկախությունից հետո։

Ըստ նախագծի, թատրոնի շենքը կունենա 12 նոր օթյակ և հագեցած կլինի ժամանակակից բոլոր հարմարություններով՝ իր մեծ և փոքր դահլիճներով, բեմով ու լուսավորությամբ:

Շենքի շինարարական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 40 մարդ՝ բարձրագույն տեխնիկայով։ Նրանք աշխատում են շատ արագ և բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը։

Նշենք նաև այն մասին,որ մինչ ընթանում են շենքի շինարարական աշխատանքերը, թատրոնի անձնակազմը շարունակում է ծավալել իրենց թատերական գործունեությունը։

Ըստ Արեմեն Բայանդուրյանի տարեկան ունեցել են մոտ 70 ներկայացում և 4-ից 5 պրեմիերա: Թատրոնի խաղացանկում այսօր կա 35-ից ավելի ներկայացում, ունեն նաև ժամանակակից դրամատուրգների գործեր` Կարինե Խոդիկյան, Գուրգեն Խանջյան եւ այլն։

Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնում 104 մարդ է աշխատում, որից 60-ը ստեղծագործական կազմն է: Գործող երկու ռեժիսոր ունեն:

Այս տարի թատրոնն արդեն հասցրել է 3 պրեմիերա ունենալ, որից մեկը խաղացել են Երևանում: Պրեմիերաներից մեկն «Աշնանային իրիկնամուտն» էր։

Բացի արտերկիր հյուրախաղերից, հաճախ են լինում Վրաստանի հայաշատ վայրերում՝ Քվեմո քարթլիում և Ջավախքում։

Ընդամենը մեկ տարուց հետո, Վրաստանի հայությունը կունենա նոր, գեղեղիկ, ժամանակակից ու կահավորված թատրոնի շենք։

Սա մեծ հպարտություն է ոչ միայն վիրահայերի, այլ նաև դրսում ապրող ամեն մի հայի համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: