Հայերեն   English   Русский  

Եթե ժամանակին Երևան համայնքի համապատսախան պատասխանատուները իրականացնեն ոռոգման աշխատանքներ հրդեհների թիվը կնվազի


  
դիտումներ: 233

ԱԻՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան հաստատում է այն, ինչի մասին արդեն 2 շաբաթ է գրում եմ։ Կարճ՝ ամենակարևորը, հղումը՝ քոմենթով․

Բուսածածկ տարածքներում հրդեհների թիվը․

  • 2017 թ․ առաջին կիսամյակ — 585 դեպք
    • 2018 թ․ առաջին կիսամյակ — 540 դեպք
    • 2019 թ․ առաջին կիսամյակ — 2104 դեպք
  • Այսինքն համարյա 4 անգամ ավելացել են դեպքերը։

    Այրված բուսածածկ տարածքը․

  • 2017 թվականին՝ 1064 հեկտար
    • 2018 թվականին՝ 737 հա
    • 2019 թվականի առաջին կիսամյակում՝ 4245 հեկտար
  • [Ուշադրություն՝ 2017-ի և 2018-ի թվերը նույնպես առաջին կիսամյակին են վերաբերում, թեպետ ԱԻՆ-ի հաղորդագրության տեքստում գրած չէ, բայց վիդեոյում ասում է]։

    Պատճառների մասին էլ է մարդն անկեղծ ասում և հուսով եմ, որ չեն պատժի իրեն ազնիվ լինելու համար։

    ՊԱՏՃԱՌ Ա․ «մեր քաղքացիներն ունեն շրջակա միջավայրի նկատմամբ որոշակի անտարբերություն, չեն պահպանում հրդեհային անվտանգության կանոները»

    Այո, կա այդ խնդիրը, այն եղել է նաև նախկինում։ Այս առումով չեմ կարծում, որ բան է փոխվել։ Այդ դեպքում ի՞նչն է փոխվել։ Պաշտոնյան ասում է․

    ՊԱՏՃԱՌ Բ․ «Եթե ժամանակին Երևան համայնքի համապատսախան պատասխանատուները իրականացնեն ոռոգման աշխատանքներ հրդեհների թիվը կնվազի»։

    Բացատրելու կարիք կա՞։

    Մարդը պարզ և շիտակ հաստատում է այն, ինչ մեռանք ասելով․ քաղաքապետարանն ու թաղապետարաններն իրենց գործը չեն արել։

    Բայց համոզված եմ, որ ղեկավարները ոչ միայն կշարունակեն պաշտոնավարել, այլև ի տարբերություն չարած աշխատանքների ստույգ ժամանակին իրենց պարգևավճարներ դուրս կգրեն։





    Մեկնաբանել
    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: