Հայերեն   English   Русский  

Խոտհնձիչ տրակտորը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը


  
դիտումներ: 80

Հուլիսի 22-ին, ժամը 22:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թթուջուր և Չքնաղ գյուղերի դաշտամիջյան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ խոտհնձիչ տրակտորը (վարորդ՝ Զ.Ա., ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը (մոտ 3 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածներից մեկը (ուղևոր՝ Խ.Ե. ծնված 1996 թ.) ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով և հոսպիտալացվել Ապարանի ԲԿ:

Փրկարարները տրակտորից դուրս են բերել արգելափակված վարորդին և տեղափոխել Ապարանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: