Հայերեն   English   Русский  

Կիմ Չեն Ընը գնահատել է ԿԺԴՀ-ի նոր սուզանավը


  
դիտումներ: 93

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ի նոր սուզանավի տեղակայման վայր է այցելել և գնահատել այն: Այդ մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Հարկ է նշել, որ նոր սուզանավը ստեղծվել է, որպեսզի հաղթահարի Ճապոնական ծովի գործարկման գոտում առկա խնդիրները:

«Սուզանավը ... կառուցվել է ռազմաքաղաքական պլանի հաջող իրականացման համար ... ցանկացած պարագայում», հայտնում է գործակալությունը:


Կիմ Չեն Ընը նայել է սուզանավը, տեղեկացել դրա ռազմական զենքի և տվյալների մասին:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ ԿԺԴՀ ղեկավարը գոհ է իր տեսածից:

Ավելի վաղ ԿԺԴՀ-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը «պատմական» էին անվանել:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: