Հայերեն   English   Русский  

Խաբարովսկի երկրամասում մանկական ճամբարում հրդեհի հետևանքով տուժածների թիվն աճել է


  
դիտումներ: 172

TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Խաբարովսկի տարածաշրջանային բաժանմունքից հայտնել են, որ երկրամասի «Հոլդոմի» հանգստյան գոտու վրանային ճամբարում բռնկված ուժեղ հրդեհի հետևանքով տուժել է նաև հինգ մեծահասակ: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է, ներկայումս ստացած այրվածքների պատճառով երեք երեխա վերակենդանացման բաժանմունքում է գտնվում: Բացի այդ, ևս 5 հոգի բժշկական օգնության կարիք է ունեցել: Նրանք բոլորը մեծահասակ են, և նրանց բոլորին ամբուլատոր բուժօգնություն է տրամադրվել, քանի որ վնասվածքները թեթև են եղել:

Հրդեհը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան՝ հուլիսի 22-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: