Հայերեն   English   Русский  

Թրամփը պետական պարտքի հարցով համաձայնության է եկել կոնգրեսի հետ


  
դիտումներ: 63

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի վարչակազմին հաջողվել է Կոնգրեսի հետ համաձայնության հասնել պետական պարտքի և մինչև 2021 թ. բյուջեի հարցով: Գրում է Gazeta.ru-ն:

Թրամփը խոստովանել է, որ շատ ուրախ է, որ կողմերը կարողացել են փոխզիջման հասնել և համաձայնության գալ: Նա պարզաբանել է, որ պետական պարտքը քննարկվել է Սենատում մեծամասնության և փոքրամասնության առաջնորդներ Միտչ Մակքոնելի և Չակ Շումերի հետ, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և փոքրամասնության առաջնորդ Քևին Մակքարտիի հետ:

Թրամփի խոսքերով՝ այս համաձայնությունը նշանակում է «ևս մեկ մեծ հաղթանակ մեր զինվորների և վետերանների համար»:

«Երկու կուսակցությունների միջև համաձայնություն է ձեռք բերվել, որը կուժեղացնի մեր ազգային անվտանգությունը», - հաստատել են Փելոսին և Շումերը:

Գործակալությունն ընդգծում է, որ այս «հայեցողական» ծրագրերի ծախսերը 2020 թ.-ի հոկտեմբերի 1-ից սկսած կաճեն մինչև 1,37 տրիլիոն դոլար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: