Հայերեն   English   Русский  

Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած 2 աղբատար մեքենան արդեն տեղում են, կբերվեն նաև աղբարկղեր


Հակոբ Կարապետյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 66

Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած 2 աղբատար մեքենան արդեն տեղում են և շաբաթվա ընթացքում նրանք կսկսեն աշխատել:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Առաջիկայում սպասվում են նոր աղբատար մեքենաներ: Այսօր՝ հուլիսի 23-ին, տեղ կհասնի նաև աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ շուրջ 400 հատ։ Աղբի խնդիրը աստիճանաբար կմեղմվի։ Համաքաղաքացիներին կրկին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ աղբահանության օպերատորի անհամարժեք վարքագծի պատճառով ստեղծված վիճակի համար և զինվել համբերությամբ»,- նշել է Կարապետյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: