Հայերեն   English   Русский  

​Ամերիկացիների 60%-ը դժգոհ է աշխարհում զբաղեցրած ԱՄՆ-ի ներկայիս դերով


  
դիտումներ: 1551

Gallup կազմակերպության կողմից անցկացված հարցման համաձայն`ամերիկացիների 37%-ը գոհ է ներկայումս աշխարհում ունեցած ԱՄՆ-ի ազդեցությունից:

Իսկ հարցվածների 61%-ը հայտարարել է, որ բավարարված չեն աշխարհում ԱՄՆ-ի զբաղեցրած դիրքով: Գրում է Gazeta.ru-ն:

Բացի այդ ԱՄՆ-ի քաղաքացիների 58%-ը կարծում են, որ համաշխարհային առաջնորդները չեն հարգում նախագահ Բարաք Օբամային և միայն 37%-ն է հակառակ միտքը պնդում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացիները Ռուսաստանին ԱՄՆ-ի լուրջ թշնամի են համարում:

Իսկ ամերիկացիների 18%-ի կարծիքով` Ռուսաստանն իրենից շատ ավելի մեծ վտանգներ է ներկայացնում, քան ԿԺԴՀ-ն, Չիանաստանը և Իրանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: