Հայերեն   English   Русский  

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել են 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։


  
դիտումներ: 68

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 63 դեպք, այդ թվում՝ 8-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 16, մարմնական վնասվածք հասցնելու 9, խարդախության 8, սպառնալիքի 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, խուլիգանության 3, ծեծի, անձի առևանգման, ապօրինի ծառահատման և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, թմրամիջոցի մաքսանենգության, երեխային տեսակցելուն խոչընդոտելու, թմրամիջոցի իրացման և ավտոմեքենայի նույնացման համարը ապօրինի փոխելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել են 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6, բնակարանային գողության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետևանքով 32 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: