Հայերեն   English   Русский  

Պենտագոնը Վաշինգթոնի մերձակայքում գաղտնի գործողություն է իրականացնում


  
դիտումներ: 81

Պենտագոնն ամերիկացի զինվորականների և ռազմական Black Hawk ուղղաթիռների օգնությամբ գաղտնի գործողություն է իրականացնում Վաշինգթոնի մերձակայքում: Այդ մասին հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով պաշտպանության նախարարության փաստաթղթին: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է, գաղտնի առաքելությունը բացահայտվել է, երբ բանակը խնդրել է Կոնգրեսին հաստատել գումարների վերաբաշխումը` լրացուցիչ 1.55 մլն դոլար տրամադրելու «նոր գաղտնի թռիչքային առաքելության» աջակցության համար:

«Առանց լրացուցիչ ֆինանսավորման բանակը չի կարողանա իրականացնել այդ գաղտնի առաքելությունը», - հայտարարել են պաշտպանության նախարարությունից:

Bloomberg գործակալության տվյալներով՝ գործարքը սկսվել է ֆինանսական տարվա սկզբին, այսինքն` « դրա տևողությունը չի որոշվել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: