Հայերեն   English   Русский  

Թրամփն՝ Իրանի հետ բանակցությունների մասին


  
դիտումներ: 121

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակի ընթացքում ավելի ու ավելի քիչ է ցանկանում բանակցել Իրանի հետ: Գրում է Gazeta.ru-ն:

«Ճիշտն ասած, ինձ համար ավելի դժվար է դառնում ցանկանալ Իրանի հետ գործարք կնքել», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է ԱՄՆ նախագահի խոսքերը: Ինչպես պարզաբանել է Թրամփը, Միացյալ Նահանգները պատրաստ է «վատթարագույնին»:

«Ես պարզապես կնստեմ և կսպասեմ: Նրանք շատ աղքատ երկիր են: Կտեսնենք, թե ինչ կլինի», - ընդգծել է ամերիկացի առաջնորդը:

Ավելի վաղ Թրամփը թվիթերյան միկրոբլոգում մեկնաբանել էր իրանական իշխանությունների տարածած հաղորդագրությունն այն մասին, որ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության 17 «լրտեսի» են ձերբակալել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: