Հայերեն   English   Русский  

Թայրա Բենքսը պատմել է Նաոմի Քեմփբելի հետ թշնամանքի մասին


  
դիտումներ: 470

Մոդելը հավաստիցանում է, որ տարիներ առաջ իրենց միջև եղած թշնամանքը անցյալում է մնացել

Թայրա Բենքսը նախընտրում է ոչ այնքան որպես մոդել, որքան որպես գործարար տիկին և երիտասարդ մոդելների համար լավ օրինակ ներկայանալ: Օրեր առաջ մոդելը հարցազրույց է տվել Wall Street Journal ամսագրին, որի շրջանակներում պատմել է այն նախագծերի մասին, որոնցում ներդրումներ է կատարում, Սթենֆորդում դասավանդելու, մանկության և նորաձեւության ոլորտում ռասիզմի մասին: Սակայն ռեզոնանս է առաջացրել այն հանգամանքը, որ կարիերայի սկզբում նրա առաջխաղացմանը փորձել է խոչընդոտել մեկ այլ սուպերմոդել Նաոմի Քեմփբելը: Գրում է Tatler.ru-ն:

«Դա մրցակցություն չէր: Ես շատ զգայուն եմ այս խոսքի հարցում, քանի որ մրցակցությունը լինում է երկու հավասար մարդկանց միջև: Իսկ մեզանից միայն մեկն էր ձգտում գերիշխանության: Նա սուպերմոդել էր, իսկ ես նորեկ էի, ով ինքնաթիռով Փարիզ էր թռչել և նորաձեւությունը միայն գրադարանում առկա ամսագրերով ծանոթացել»:

Բենքսի խոսքերով՝ կարիերայի առաջին իսկ օրերից ավագ գործընկերուհու սառը վերաբերմունքին է արժանացել: Հատկանշական է, որ Նաոմին Թայրայի կուռքն է եղել:

«Փարիզում անցկացրած առաջին օրերը չափազանց դժվար էին: Ես մասնակցում էի բոլոր ցուցադրություններին, իսկ մարդիկ նույնիսկ չգիտեին, որ գիշերները տանն արտասվում եմ, քանի որ այն կինը, որով ես հիանում էի, չէր ցանկանում ինձ այնտեղ տեսնել: Եվ նա ամեն ինչ արեց, որպեսզի ինձ հեռացնի», - անկեղծացել է Բենքսը:

Այժմ հակամարտությունն ավարտվել է, և Թայրան ֆիլիսոփայորեն է վերաբերվում տեղի ունեցածին՝ հիմնավորելով Նաոեմիի վարքագիծը արդյունաբերության առանձնահատկություններով: Արդյունաբերության գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որպեսզի միշտ խորհրդանիշ լինի, իսկ Նաոմիին զգուշացրել էին, որ ոլորտում նոր սևամորթ աղջիկ էր հայտնվել որը կարող է նրա տեղը զբաղեցնել, սակայն ընդամենը մեկ տեղ կար սևամորթ աղջկա համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: