Հայերեն   English   Русский  

Հայտնի է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը


  
դիտումներ: 176

Բորիս Ջոնսոնը կգլխավորի Մեծ Բրիտանիայի Պահպանողականների կուսակցությունը:

Հուլիսի 24-ին Լոնդոնի նախկին քաղաքապետ ու երկրի նախկին արտգործնախարար Ջոնսոնը կդառնա Միացյալ Թագավորության նոր վարչապետը:

Ինչպես հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները կառավարության ղեկավարի պոստը լքող Թերեզա Մեյն արդեն շնորհավորել է Ջոնսոնին՝ իշխող կուսակցության ղեկն ստանձնելու կապակցությամբ:

Բորիս Ջոնսոնի օգտին քվեարկել է Պահպանողական կուսակցության 92 հազար 153 շարքային անդամ, իսկ նրա մրցակցի՝ Ջերեմի Հանթի օգտին՝ 45 հազար 656: Ջոնսոնը կառավարության նիստն առաջին անգամ կվարի հուլիսի 25-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: