Հայերեն   English   Русский  

Իրանի հարավում 5 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել


  
դիտումներ: 114

Սեյսմոլոգներն Իրանի հարավում 5 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել: Այդ մասին հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության կայքը: Գրում է Russian.rt.com-ը:

Ծառայության տվյալներով՝ երկրաշարժի օջախի խորությունը 10 կմ է կազմել:

Էպիկենտրոնը գտնվել է Բենդեր-Լենգե քաղաքից 23 կմ դեպի հյուսիս-արեւելք:

Ներկայումս երկրաշարժի հետևանքով ավերածությունների և տուժածների մասին տեղեկությունները բացակայում են:

Ավելի վաղ Ինդոնեզիայի ափերի մոտ 5.8 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: