Հայերեն   English   Русский  

​ՊՀԹ-ն Ռաբաթ ամրոցում ներկայացրել է Թումանյանի «Թմկաբերդի առումը»


  
դիտումներ: 990

Պատանի հանդիսատեսի թատրոնը օրերս է վերադարձել Վրաստանի Ախալցիխե քաղաքից, որտեղ մասնակցել է Հովհ. Թումանյանի 150-ամյակին նվիրված «Մշակութային խաչմերուկ» նախագծի հոբելյանական միջոցառմանը:

Թատրոնի մասնակից դերասանական կազմը Տերյան մշակութային կենտրոնի, «Կարին» ավանդական պարի համույթի, «Շողակն» անսամբլի և ԵՊՀ մշակույթի բաժնի հետ միասին Ռաբաթ ամրոցում ներկայացրել է Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը:

ՊՀԹ-ն Ռաբաթ ամրոցում ներկայացրել է Թումանյանի «Թմկաբերդի առումը»

Ինչպես նշել է ՊՀԹ-ի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանը, մշակութային նման միջոցառումների մասնակցելը կարեւոր է թատրոնի համար. «Ցանկացած տեսակի միջոցառում, փառատոն, հյուրախաղ կարեւորում ենք: Առաջիկայում ունենք ներհանրապետական հյուրախաղեր, իսկ այս մեկը շատ լավ առիթ հանդիսացավ, որ թատրոնը մասնակցի ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանական միջոցառմանը: Գաղտնիք չէ, որ Պատանի հանդիսատեսի թատրոնը եւս անդրադարձել է Թումանյանի հոբելյանական տարվան եւ այս տարի վերականգնել է «Շունն ու կատուն» երաժշտական հեքիաթը»:

ՊՀԹ-ն Ռաբաթ ամրոցում ներկայացրել է Թումանյանի «Թմկաբերդի առումը»

Դավիթ Հարությունյանը հավաստեց նաեւ, որ Տերյան մշակութային կենտրոնի հետ թատրոնի համագործակցությունը շատ կարեւոր եւ արդյունավետ էր. «Մեզ միացան «Կարին»համույթը, «Շողակն»անսամբլըեւԵՊՀմշակույթիբաժնի երիտասարդները: Հրաշալի վայրում կազմակերպված թատերայնացված համերգով հավուր պատշաճի ներկայացանք Ջավախքի հայությանը: Միահյուսված էին ազգագրական երգն ու պարը, ասմունքն ու տարազը՝ պոեմի մեր մեկնաբանությամբ: Սա ճամփորդություն էր, որն իր մեջ ինչ-որ չափով կրում էր նաեւ առաքելություն»:

Տոնական միջոցառումից հետո, Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը էլ ասել է, որ անկախ տապից՝ ուշադրությամբ հետեւել են ողջ ընթացքին. «Երանի ձեր եռանդին, տաղանդին եւ ստեղծագործական հզորությունը. Այս շոգին, տասը անգամ փորձ անելուց հետո հրաշք բան ներկայացրեցինք եւ մեր հայերին մեծ հաճույք պատճառեցիք»:

ՊՀԹ մամուլի ծառայություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: