Հայերեն   English   Русский  

S-400-ների թեման Twitter-ում ամենաքննարկված թեմաներից մեկն է


  
դիտումներ: 169

Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերը մեծ հետաքրքրություն են առաջացրել ոչ միայն քաղաքական շրջանակներում,

այլև Թուրքիայի բնակչության շրջանում: Թվային մամուլի մոնիտորինգի և ուսումնասիրության «DeepHaber» կենտրոնի կատարած մի հետազոտության համաձայն՝ հուլիսի 1-ից 22-ն ընկած ժամանակահատվածում թուրքական մամուլում թեմայի վերաբերյալ 48.797 լուր է հրապարակվել:

Այդ լուրերի ընթերցումների ընդհանուր քանակը կազմել է 684 մլն 178.713: S-400 -ների վերաբերյալ լուրերը 917 լրատվակայքի գլխավոր էջում են մնացել 510.191 ժամ 55 րոպե:

Միաժամանակ պարզվել է, որ Twitter-ում նույն ժամանակահատվածում թեմայի վերաբերյալ 63.289 գրառում է հրապարակվել, որոնք ընթերցվել են 19 մլն 909.077 մարդու կողմից:

Այդ գրառումներ հուզական ուսումնասիրությունից պարզվել է, որ դրանցից 55.181-ը դրական, 8.108-ը՝ բացասական հուզական երանգավորում են ունեցել: Այսպիսով, ռուսական ՀՕՊ համակարգերի թեման տեղ է գտել հուլիսին Twitter-ում ամենից շատ քննարկված թեմաների ցանկում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: