Հայերեն   English   Русский  

Գուտերեշը կոչով է հանդես եկել


  
դիտումներ: 240

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հորդորել է կողմերին Հորմուզի նեղուցում զսպվածություն ցուցաբերել և խուսափել իրավիճակի սրումից: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆարհան Հաքը: Գրում է Russian.rt.com-ը:

«Գլխավոր քարտուղարը չափազանց մտահոգված է նավերի զավթման մասին վերջին տեղեկություններից, այդ թվում` Հորմուզի նեղուցում», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը:

Նրա խոսքերով՝ Գուտերեշն ընդգծել է միջազգային օրենսդրությանը համապատասխան իրավունքները հարգելու և պարտականությունները կատարելու անհրաժեշտությունը:

Հուլիսի 19-ին Իրանը բրիտանական դրոշի ներքո Հորմուզի նեղուցում միջազգային կանոնների խախտման կապակցությամբ Stena Impero լցանավ էր զավթել:

Հետագայում Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը հայտարարել էր, որ եթե Stena Impero լցանավի զավթման շուրջ իրավիճակը մոտ ապագայում չկարգավորվի, ապա Իրանին կարող են լուրջ հետեւանքներ սպասվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: