Հայերեն   English   Русский  

​ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱԿԻՐՃ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ


Համլետ Մարտիրոսյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 508

Լևոն Տեր Պետրոսյան

- Սա իշխանության եկավ ղարաբաղյան շարժման ալիքի վրա, իրենից շատ ավելի արժանավորների այս ու այն կողմ հրելով։

- Արցախյան պատերազմի հաղթանակում ԼՏՊ-ն և նրա մերձավոր շրջապատը ոչ մի ներդրում չունի։ Հայ ժողովրդի կես տոկոսից էլ պակաս մարդ դուրս եկավ կռվի դաշտ։ Նրանք թշնամուն հաղթեցին Հայրենիքի նկատմամբ ունեցած իրենց նվիրվածությամբ ու անձնազոհությամբ։

- Ցուրտ ու մութ տարիների աղետը։ Այդպես էլ անհայտ մնաց, թե պետական միջոցներով գնված վառելիքն ուր էր անհետանում։

- Սովետական Հայաստանից ժառանգություն մնացած գործարանները, ցեխերը, լաբորատորիաները 2-3 տարվա ընթացքում ավերակներ դարձան։ Սրանց մետաղական ունեցվածքը (հաստոցներ, էլեկտրական ու էլեկտրոնային սարքավորումներ) դուրս հանվեց Իրան ու վաճառվեց որպես երկաթի, պղնձի, ալյումինի ջարդոն։ Ոչնչացվեց Հայաստանի զարգացած ու բազմապրոֆիլ արդյունաբերությունը։

- Հողի ու գյուղտեխնիկայի ապաշնորհ, հաճախ էլ ապօրինի սեփականաշնորհման միջոցով մեծ վնաս հասցվեց երկրի գյուղատնտեսությանը։

- Արգելեց ՀՅԴ կուսակցության գործունեությունը Հայաստանում։

- 1996թ ընտրությունները բողոքարկող ցուցարարների դեմ զորք հանեց։

- Համատարած գործազրկություն էր և ողջ Հայաստանը ծածկվեց մանրավաճառների սեղանիկներով։ Մի քանի տարիների ընթացքում բնակչության մեջ արմատացավ չարչիական հոգեբանությունը, որն առկա է մինչ օրս, նույնիսկ իշխանական վերնախավի մեջ։

- Ծաղկում էր կաշառակերությունը, ատկատների մեխանիզմը, պետական ունեցվածքի ապօրինի յուրացումը․․․։ Սկսվեց ապօրինի ճանապարհներով հարստանալու մոլագար մրցավազքը։

- Այս ամենին զուգահեռ, սկսվեց Հայաստանն ամայացնող արտագաղթը։ ԼՏՊ-ի իշխանության 6 տարիների ընթացքում Հայաստանը լքեց կես միլիոնից ավել մարդ։ Այս երևույթը համեմատելի է միայն 1915թ Եղեռնից մազապուրծ փախածների ու փրկվածների թվի հետ։

- Իշխանությունը չկորցնելու համար ԼՏՊ-ն առաջինը կիրառեց ընտրակեղծիքների մեխանիզմը, ինչը նրա հետնորդների համար դարձավ իշխանության հասնելու և այն պահելու զոռբայական միջոց։

- Ազգային ստրատեգիական ծրագիրն ու ազգային գաղափարախոսությունն համարեց անպետք բան։

- Իրականացվեցին տասնեակ քաղաքական սպանություններ։

- ԼՏՊ-ն Արցախի ազատագրված տարածքներն Ադրբեջանին հանձնելու կողմնակիցն է։

- ԼՏՊ-ն 2008թ մարտի մեկի դեպքերի ու 10 զոհերի ամենամեծ մեղավորն է։

- Այժմ առոք փառոք ապրում է իրեն հատկացված պալատում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: