Հայերեն   English   Русский  

«Փաստ». Հանձնարարվել է չբացահայել քաղաքից. վարչապետի մակարդակով փակ քննարկում է լինելու. օրակարգում հանրաքվեի հարցն է


  
դիտումներ: 465

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով,

չնայած ԱԺ-ն պաշտոնապես գտնվում է արձակուրդում, սակայն իշխանական խմբակցության անդամներին «շեֆակազմը» հորդորել է ուշիուշով հետեւել քաղաքական բոլոր զարգացումներին, մի մասին անգամ հանձնարարել են չբացակայել քաղաքից, քանի որ, ըստ տեղեկությունների, Փաշինյանի՝ արձակուրդից վերադառնալուց հետո, այսինքն՝ օգոստոսի սկզբին վարչապետի մակարդակով «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ լինելու է փակ քննարկում՝ կապված դատական համակարգի շուրջ գործընթացների հետ։

Տեղեկություններ կան, որ հենց այդ հանդիպման ընթացքում իշխանությունները կքննարկեն, իսկ այնուհետեւ հանրային լայն շրջանակներին կներկայացնեն Սահմանադրության փոփոխությունների հարցը, մասնավորաբար արդեն կուլիսային շրջանակներում քննարկվող այն թեզը, որի համաձայն՝ Սահմանադրության՝ ՍԴ բաժնում նախատեսվում է իրականացնել փոփոխություններ՝ հանրաքվեի միջոցով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում






Մեկնաբանություններ - 1

agob.k     27.07.2019 artyok inj sadayaqan vorochumner badrastel a ays hakeqan hivant u ugegi hankarum unejog nikol aveli lav a satki u ji veratarna
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: