Հայերեն   English   Русский  

Լևոն Բաբուջյանը հաղթող է դարձել Փոթիի շախմատային փառատոնում


  
դիտումներ: 70


Վրաստանում ավարտվեց Փոթիի շախմատային փառատոնը, որն այս տարի անցկացվում էր 14-րդ անգամ:


Մրցաշարին մասնակցեցին մեծ թվով հայ շախմատիստներ: Փառատոնի գլխավոր՝ A մրցաշարում , հաղթական ելույթներ ունեցավ գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, որը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող: 2-րդ հորիզոնականը 7 միավորով զբաղեցրեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Գրոսմայստեր Լուկա Պայչաձեն և միջագզային վարպետ Դավիթ Շահինյանը կիսեցին 3-4-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշներն ավելի բարձր էին Պայչաձեի մոտ և նա էլ արժանացավ 3-րդ մրցանակին:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: