Հայերեն   English   Русский  

Էրդողանի խորհրդականը մեկնաբանել է Թուրքիայի առաջնորդի մահվան մասին տեղեկությունը


  
դիտումներ: 293

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդի խորհրդական Յասին Աքթայը հայտարարել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մահվան մասին տվյալներ չեն համապատասխանում իրականությանը: Գրում է Gazeta.ru-ն:

«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Յուրաքանչյուր տարի այս ընթացքում, որպես կանոն, մեր նախագահը հանգստանում է», - ասել է Աքթայը:

Նա հավելել է, որ այս ժամանակահատվածում Էրդողանի բացակայությունը «բարենպաստ ֆոն է ստեղծում նման շահարկումների համար»:


Բացի այդ, Էրդողանի խորհրդականն ասել է, որ արաբական սոցիալական ցանցերում, որտեղ խոսակցություններ են տարածվել Թուրքիայի նախագահի մահվան մասին, կան բազմաթիվ կեղծ օգտատերեր:

Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար Յուկիյա Ամանոն կարող է սպանվել լինել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: