Հայերեն   English   Русский  

​Դեսպան Կաժոյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Վիետնամի ԱԳՆ-ում


  
դիտումներ: 690

Հուլիսի 25-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանն (նստավայրը` Հանոյ) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց

ՎՍՀ պետական արարողակարգի գլխավոր տնօրեն Մաի Ֆուոկ Զունգին (Mai Phuoc Dung):

Ողջունելով դեսպանին` Մաի Ֆուոկ Զունգը շնորհավորեց դեսպանին կարևոր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ՝ ընդգծելով հայ-վիետնամական ավանդական բարեկամությունը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Կաժոյանը վստահեցրեց, որ կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը` երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: